Օժտված է փքահան, խորխաբեր, կծկանքալույծ (սպազմոլիտիտկ) հատկություններով:
Ցուցված է փորափքանքի, շարունակական բրոնխիտի դեպքում:
Կիրառման ձևը
Խմել օրը 2-3 անգամ 1/3 բաժակ, ուտելուց առաջ:
Պահումը`
Դեղաբույսը չոր, մութ զով տեղում
Թուրմը զով տեղում 2 օր:
Քաշը 30 գր
Պիտանելիության ժամկետը` 3 տարի:
Ջրաթուրմ. 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 15 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի: